«ՍԻՍՏԵՄԷՔՍ» ՍՊԸ-ն որպես հավատարմագրված փորձարկման լաբորատորիա
«ՍԻՍՏԵՄԷՔՍ» ՍՊԸ-ի փորձարկման լաբորատորիան առաջին անգամ հավատարմագրվել է 29.06.2017թ․–ին։ Հավատարմագրման վկայագրի գրանցման համարն է՝ N 047/T-051: Այնուհետև 14.12.2018թ․–ին ձեռք է բերվել «Անարձագանք խցիկ», ինչը հնարավորություն է տալիս իրականացնել էլեկտրահամատեղելիության փորձարկումները, որից հետո իրականացվել է ոլորտի ընդլայնում՝ ցածրավոլտ էլեկտրական սարքավորումների մասով ։ 09.06.2020թ․–ին Փորձարկման լաբորատորիայում ստեղծվել է մանրէաբանական և թունաբանական ստորաբաժանում, անձնակազմը համալրվել է համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով։ Լաբորատորիան ձեռք է բերել ՀՀ տարածքում միակ էկոլոգիական վերահսկողության սարքը՝ «БИОТОКС 10М»–ը, ինչը հնարավորություն է տվել իրականացնել մեծ թվով նմուշների համար թունավորության ցուցիչի քանակական արագ որոշում և բարձրացրել է լաբորատորիայի աշխատանքի արդյունավետությունը։ Վերը նշված ստորաբաժանումներին համապատասխան կատարվել է հավատարմագրման ոլորտի ընդլայնում։
«ՍԻՍՏԵՄԷՔՍ» ՍՊԸ-ն որպես հավատարմագրված փորձարկման լաբորատորիա
17.06.2021թ․–ին Փորձարկման լաբորատորիան ստեղծել է կլինիկական ստորաբաժանում։ Լաբորատորիայում յուրացվել է կլինիկալաբորատոր մեթոդների կիրառում, որի իրականացման համար ներգրավվել են կամավորականների խմբեր, ըստ սեռային և տարիքային պատկանելիության, այնուհետև վերը նշված ստորաբաժանման համապատասխան տեղի է ունեցել հավատարմագրման ոլորտի ընդլայնում։ Հավատարմագրման ողջ ընթացքում լաբորատորիայի հավատարմագրման ոլորտը պարբերաբար արդիականացվել է, ապահովվելով լաբորատորիայի գործունեության շարունակական բարելավումը։ Ընկերության աշխատակիցների կազմում ընդգրկված են բարձր մասնագիտական պատրաստվածություն և համապատասխան որակավորումներ ունեցող մասնագետներ, որոնք վերապատրաստվել և շարունակում են վերապատրաստվել ինչպես ՀՀ–ում, այնպես էլ արտերկրում։